Հաշվետվություն/փետրվար/

Փետրվարը շատ ծիսական ամիս էր՝ տերնդեզ, բարեկենդան և ի հավելումն ծեսերին ամիսն ամբողջ թումանյանական էր։

Ամսվա ընթացքում Թումանյանը գերակշռում էր, առավոտները սկսում էինք թումանյանական ուղիղ եթերներով, ընթերցումներով, հեքիաթների ունկնդրումներ էինք կազմակերպում, պատրաստեցինք թաթիկաթատրոն Թումանյանի հերոսներով։ Ավելի մանրամասն ստորև՝

Թումանյանով հագեցած օր

Քամին

Ինքնաշեն խաղալիք

Սևուկ ուլիկի տնակը

Լսի՛ր, և նկարի՛ր

Քամին է, քամին

Թաթիկաթատրոն

Թումանյանի ծննդյան ծեսը փետրվարի 19-ին նշեցինք վերապատրաստվող դաստիարակների հետ՝

Թումանյանի ծննդյան ծեսը

«Խոսքի մշակույթ» սեմինարի շրջանակներում մենք՝ մեր խմբի երկու դաստիարակներով կատարաեցինք մի շարք աշխատանքներ, ինչպես օրինակ հարցազրույցներ վարեցինք սեբաստացի ծնողների հետ Հովհաննես Թումանյանի վերաբերյալ, և սղագրեցինք այդ հարցազրույցները՝

Հարցազրույց Հ. Թումանյանի մասին 1

Հարցազրույց Հ․ Թումանյանի մասին 2

Գրեցինք և իրականացրեցինք հետաքրքիր նախագծեր «Խաղում ենք Թումանյան» և«Մայրենի լեզվի օրեր» թեմաներով՝

Խաղում ենք Թումանյան

Թումանյանական օրեր

Մայրենի լեզվի օրեր 1

Մայրենի լեզվի օրեր 2

Տերնդեզը նշեցինք շատ հետաքրքիր։ Պատրաստեցինք տարոսիկներ, ծիսական ուտեստներ(հալվա, փոխինդ, գաթա), կատարեցինք չիքի արարողությունը և բուն ծիսակատարությունը իրականացրեցինք քոլեջ պարտեզի բակում՝ բոլոր խմբերով՝

Չիք-չիք

Ավանդական փոխինդ և հալվա

Տեառնընդառաջը քոլեջ-պարտեզում

Երաժշտական պարապմունքներն ու մարզական օրերն էլ դե մեր առօրյայի անբաժան մասն են կազմում՝

Մարզական ուրբաթ

Ուրախ առավոտ

Երաժշտական պարապմունք

Բարեկենդանը մեր սիրելի ծեսերից է, ինչի ժամանակ բավական հետաքրքիր գործունեություններ ենք իրականացնում, ինչպիսիք են ուղտի գլխի և դիմակների պատրաստման տեխնոլոգիական աշխատանքները և ոչ միայն՝

Պատրաստվում ենք բարեկենդանին

Խորիզով գաթա

Բարեկենդանը մեր խմբում

Դաստիարակի օրագիրը նույնպես ակտիվ էր՝

Անակնկալ այց

Սրտանց զրույց սաներիս հետ/սղագրություն/

Գժուկներով

 

 

Խմբի ցուցակ

1․Այվազյան Սամվել

2․Բաղդասարյան Արսեն

3․Գալստյան Արեն

4․Գրիգորյան Էվա

5․Գրիգորյան Միլա

6․Գրիգորյան Վահե

7․Թորոսյան Մարիա

8․Թորոսյան Մալենա

9․Խաչատրյան Ռոբերտ

10․Կարեյան Ալեքս

11․ Մկոյան Համլետ

12․Մուրադյան Վարդան

13․Նուբարյան Ավրորա

14․Տեր-Դավթյան Քրիստոֆ

15․Քալոյան Դավիթ

16․Քյոխվայանց Դանիել

17․Քյոխվայանց Միքայել

18․Մկրտչյան Համլետ

19․Վարդանյան Մայա

20․Սիմոնյան Արթուր

21․Սարգսյան Գրիգոր

22․Միրազբեկյան Մինաս

23․Էմիլի Արմինա Ուայթ

24․Հակոբյան Մարի

25․ Արմեն

26․Հայկ

Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը`դաստիարակների մասնակցությամբ

Այսօր որոշեցինք մի փոքր ուրախացնել մեր սաներին և ներկայացում բեմադրել։  Բեմադրեցինք Հովհաննես Թումանյանի << Շունն ու կատուն>>։  Հրավիրեցինք նաև հարևան  խմբերի սաներին և սկսեցիիինք։

Читать «Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը`դաստիարակների մասնակցությամբ» далее

Մայրենի լեզվի օրեր

Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանն սաներ և դաստիարակներ

Իրականացման տևողությունը ՝ 1-4օր

Նպատակը

-բանավոր խոսքի զարգացում

-նպաստել երևակայելու , ազատ արտահայտվելու, խոսելու կարողության զարգացմանը

-հաղթահարել խոսելուց սխալվելու վախերը

Читать «Մայրենի լեզվի օրեր» далее

Ընկեր Էմմայի ծննդյան ծեսը

Այսօր փետրվարի 19-ն է, հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ինչպես նաև մեր շատ սիրելի դաստիարակ Էմմայի ծննդյան օրն է: Մեր սաներն արդեն մի քանի օր է անհամբեր սպասում են այս օրվան: Մենք էլ որոշեցինք երեխաներին չհիասթափեցնել և  այսօր էլ նշեցինք ընկեր Էմմայի ծննդյան ծեսը:

Երբ աշխատում ես երեխաների հետ, ինքդ էլ մանկանում ես, դառնում փոքրիկ և նրանց պես ուրախամում ամեն մի փոքրիկ բանից:

Թումանյանի ծննդյան ծեսը վերապատրաստվողների հետ

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այսօր նշում ենք նաև գիրք նվիրելու օրը։ Առավոտյան մեր սաներն իրենց հետ գրքեր էին բերել միմյանց նվիրելու համար։ Մեր վերապատրաստվող դաստիարակները ևս անմասն չմնացին. Արենը նրանց նույնպես նվիրեց գրքեր։ Մանրամասները ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Читать «Թումանյանի ծննդյան ծեսը վերապատրաստվողների հետ» далее

Թաթիկաթատրոն

Առավոտյան մեզ հյուր  եկան վերապատրաստվող դաստիարակները։ Նրանք երաժշտության մասնագետներ էին, և պատկերացրեք նրանց ուրախությունը, երբ ներս մտավ ընկեր Մարինեն։ Երգեցինք բարեկենդանի երգերից, ապա խաղացինք ազգային խաղիկներ ից << Խնոցի-հարոցի>>։

Այնուհետև թումանյանական օրերին ընդառաջ պատրաստեցինք ֆետրից  թաթիկաթատրոն`Թումանյանի հեքիաթների հերոսներից մի քանիսին։

Ֆոտոշարք այստեղ։