Առցանց ուսուցումը քոլեջ-պարտեզում պատում-հաշվետվություն

Ձմռան վերջին օրը ճանապարհեցինք և մեծ հույսերով ու ոգևորությամբ սպասում էինք գարնան գալուն, չէ որ գարնան հետ արթնանում է բնությունը: Սակայն վիրուսների տարածվածության պատճառով  արձակուրդի մեկնարկը տրվեց: Իսկ երեկոյան արդեն մեզ տեղեկացրեցին, որ անցնում ենք հեռավար առցանց ուսուցման: Գիտեի, որ մեր կրթահամալիրում գործում է հեռավար առցանց ուսուցում, բայց թե՛ որպես ծնող, թե՛ որպես դաստիարակ`առնչվում էի առաջին անգամ:  Որպես ծնող` շատ ոգևորված էի և օր առաջ ցանկանում էի սկսել տղայիս հետ առցանց ուսումնական փաթեթի առաջադրանքները կատարել, սակայն որպես դաստիարակ` կասկածներ ունեի,  որ գուցե մեր ծնողները նույն ոգևորվածությամբ չընդունեին այդ լուրը:

Читать «Առցանց ուսուցումը քոլեջ-պարտեզում պատում-հաշվետվություն» далее

Հեռավար ուսուցում, օր հինգերորդ. տեխնոլոգիական աշխատանքներ

Այսօր հեռավար ուսուցման հինգերորդ օրն է: Այսօր նախատեսել ենք մեր սաների և իրենց ծնողների համար տեխնոլոգիական աշխատանքներ:Տեխնոլոգիական աշխատանքները նպաստում են երեխաների երևակայության և ստեղծագործելու զարգացմանը: