Հեռավար առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ 16.03-20.03

IMG_20200228_105503

Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում 16․03-23․03՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենիսուրհանդակը։

Նախագծի անվանումը՝  « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Տևողությունը՝ 16.03-20.03

Նպատակը՝  իրականացնել հեռավար առցանց մեդիակրթություն, ամրապնդել ծնող-սան- պարտեզ կապը

Խնդիրը՝ ներգրավել ընտանիքին երեխայի առօրյա, դարձնել ընտանիքը մեդիամիջավայր, զարգացնել մեդիահմտություններ, երևակայություն, տեսախցիկի առջև ազատ արտահայտվելու, չկաշկանդվելու ունակություն, նորը սովորելու և սովորածը վերարտադրելու ընդունակություն

Նախագծի ընթացքը՝  ծնողները  ամեն օր տեսանյութեր են  նկարահանում՝ նախապես տրված նախագծերով, ուղարկում են դաստիարակներին,ովքեր տեսաֆիլմեր են պատրաստում և օրվա վերջում հրապարակում են բլոգներում և համացանցում:

Շաբաթվա նախագիծ

Երկուշաբթի 16.03- Թաքնված տեսախցիկ «Իմ օրը»

Ծնողները օրվա ընթացքում հետևում են իրենց երեխաներին, բլբլացնում, ֆիքսում հետաքրքիր պահերը, տեսանկարահանում և ուղարկում դաստիարակներին։

Երեքշաբթի 17.03- «Իմ թաղարը»

Սաները ընտանիքի անդամների հետ հետաքրքիր թաղարներ են պատրաստում, հետաքրքիր և գովելի կլինեն ինքնաշեն թաղարները, այնուհետև տան անդամների հետ միասին սենյակային բույսեր են տնկում այդ թաղարներում, հետագայում, երբ բույսերը կսկսեն աճել կրկին կանդրադառնանք թաղարներին։

Չորեքշաբթի 18.03-սովորում ենք մեր ծրագրային երգերն ու բանաստեղծությունները և պատրաստում միչինգի կլոր գաթա

Սաները մայրիկների, հայրիկների, քույրիկ-եղբայրների ,ինչու չէ տատիկ- պապիկների հետ սովորում են մեր նախագծով նախատեսված շաբաթվա երգերն ու բանաստեղծությունները։ Քանի որ հայ առաքելական եկեղեցին այս օրը նշում է «միչինգը»(ծիսական կլոր գաթա կոպեկով) սաները իրենց մայրիկների կամ տատիկների հետ պատրաստում են միչինգի գաթան, նկարում են ընթացքը և վերջում անպայման պատմում, թե ում բաժին հասավ մետաղադրամը։

Հինգշաբթի 19.03- Պույ-պույ մկնիկը

Մուլտֆիլմ դիտել սիրում են բոլոր երեխաները։ Այսօր դիտում ենք Դերենիկ Դեմիրճյանի համանուն հեքիաթի մոտիվներով նկարված «Պույ-պույ մկնիկը » մուլտֆիլմը և ծնողները քննարկում են իրենց երեխաների հետ ինչը՞ հավանեցին, ո՞ր հատվածը դուր եկավ և այլն և օրը եզրափակում ենք գլուխկոնծիների շքերթով։

Ուրբաթ 20.03- բակային խաղեր

Բակային խաղերը մեր պարտեզում սաների առօրյայի անբաժան մասն են կազմում, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ մեր ծնողները ևս մեծ նշանակություն կտան  բակային խաղերին և կփորձեն իրենց օրը այնպես պլանավորել, որպեսզի երեխաները կարողանան մաքուր օդում ժամանակ անցկացնեն և այս ամենը տեսանկարահանեն և ուղարկեն մեզ՝ դաստիարակներիս, մենք էլ տեսանյութերը կվերածենք հետաքրքիր տեսանյութերի և կհրապարակենք մեր ուսումնական բլոգներում։

Շաբաթվա բանաստեղծություններ

Հ․ Թումանյան «Մարտ»

Լուսին

Շաբաթվա հեքիաթներ

Ճամփորդները

Անհաղթ աքլորը

Շաբաթվա երգեր

Զարկ բոլոճիկ

Ախ. գարուն է