Աշխատանքային նախագիծ․ հեռավար ուսուցում մարտի 23-27

img_20200321_173849

 

 

 

 

 

 

 

 

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.Մի բաց նամակ ամենքին

Նախագծի անվանումը՝  « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանիքում

Տևողությունը՝ 23.03-27.03

Նպատակը՝  իրականացնել հեռավար մեդիակրթություն, ամրապնդել ծնող-պարտեզ կապը

Խնդիրը՝ ներգրավել ընտանիքին երեխայի առօրյա, դարձնել ընտանիքը մեդիամիջավայր

Նախագծի ընթացքը՝  ծնողները  ամեն օր տեսանյութեր են  նկարահանում՝ նախապես տրված նախագծերով, ուղարկում են դաստիարակներին,ովքեր տեսաֆիլմեր են պատրաստում և օրվա վերջում հրապարակում են բլոգներում և համացանցում:

Շաբաթվա նախագիծ

Երկուշաբթի 23.03-  Ես և իմ ընտանիք, ինչպիսին է մայրիկն/կամ հայրիկն իմ պատկերացմամբ

Յուրաքանչյուր երեխա ներկայանում է ( անուն, ազգանուն, տղա/ աղջիկ, քանի տարեկան է, որտեղ է ապրում): Ներկայացնում է ընտանիքի անդամներին, պատմում նրանց մասին:

Երեխաներն իրենց մայրիկների կամ հայիկների զգեստապահարաններից ընտրում են այն հագուստը, կոշիկը, զարդերը, որոնք, ըստ իրենց, ավելի շատ է սազում կամ կսազի մայրիկներին/հայրիկներին: Պատմում են,թե ինչու են ընտրել հենց այդ հագուստը:

Երեքշաբթի 24.03-  Գարուն է 

Երեխաները խոսում են գարնան մասին, եղանակի մասին: Եթե հնարավոր է, շրջում են բակում կամ այգում, նկարում այն ամենն, ինչ կապված է գարնան հետ:Եթե հնարավոր չէ տանից դուրս գալ, գոնե պատուհանից են լուսանկարում: Արտասանում են Հ. Թումանյանի <<Մարտ>> բանաստեղծությունը:

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

 

Չորեքշաբթի 25.03- Մարզական և երաժշտական օր 

Առավոտը սկսում ենք մարմնակթությամբ՝ նախավարժանք, գլուխկոնծի, վազք, ինչպես նաև, հնարավորության դեպքում, հետաքրքիր և ռոդարիական խաղեր:

Ապա օրվա ընթացքում  յուրաքանչյուր սան ներկայացնում է իր երաժշտական հմտությունները:Ընտրում են մեր  զատկական երգերից մեկը և ընտանիքի անդամների հետ երգում և տեսագրում:

Խնկի ծառ

Զարկ բոլոճիկ

 

Հինգշաբթի 26.03- ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ, Տեխնոլոգիական աշխատանք

Ծնողները համացանցից փնտրում,գտնում են համապատասխան փորձեր,կատարում են, պատմում ընթացքը և նկարահանում:

Ճիշտ է, կորոնավիրուսը փորձում է փչացնել մեր շատ սիրելի մայրիկների տոնը՝ <<մայրիկատոնը>>, բայց մենք դա նրան թույլ չենք տա, մենք կուրախացնենք մեր մայրիկներին, մեր իսկ ձեռքերով պատրաստած գեղեցիկ աշխատանքներով:

Ուրբաթ 27.03- Ածիկացան, մայրիկանկարչություն

Շուտով մեր սիրելի տոներից զատիկն է: Զատիկին կարևոր է ոչ միայն համեղ ուտեստներ  պատրաստել, այլև գեղեցիկ զարդարել սեղանը: Մեր սեղանների զսրդն է նաև <<ածիկը>>, որի մեջ շարում ենք ներկած ձվերը:Այսօր կցանենք ածիկ, ընթացքում կչափենք հատիկեղենը, կհաշվենք, մայրիկներն էլ կնկարահանեն:

Եկե’ք մի քիչ խենթանանք, մեր բալիկների հետ մանկանանք։ Երեխաները դիմահարդարման պարագաների կամ ներկերի միջոցով նկարում են մայրիկների դեմքի վրա։ Վերջում սպասում ենք հետաքրքիր ու զվարճալի ֆոտոների։

Շաբաթվա բանաստեղծություններ

Մարտ

Լուսին

Շաբաթվա հեքիաթներ

Ղ. Աղայան <<Ամենաուժեղը>>

Հ. Թումանյան <<Սուտասանը>>

Շաքբաթվա երգեր

Խնկի ծառ

Զարկ բոլոճիկ

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ Նելի Արղությանի նախագծեր.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s