Ապրիլ ամսվա ամփոփում

Մարտ ամսից անցանք ապրիլին։Հեռավար ուսուցումն արդեն սովորական են ընդունում թե’ ծնողները, թե’ երեխաները։ Ամեն օր երեխաները սպասում են, թե ինչ նոր «առաջադրանք» ունեն անելու։ Ամեն աշխատանքային նախագիծ գրելուց առաջ հանդիպում ենք  Zoom հարթակում, զրուցում ենք ծնողների հետ, քննարկում շաբաթվա անելիքները, իսկ հետո հրճվանքով հետևում մեր կարոտած սաների զրույցներին։

Մեր ակտիվ մասնակից ծնողներին հետաքրքրում էր, թե ինչ մոնտաժային ծրագրերով ենք աշխատում, ներկայացրել ենք մեր ծրագրերը, սակայն ոմանք իրենց նախընտրած ծրագրով են աշխատում։

Նախագիծը գրելուց նախօրոք զրույց ունեցանք ծնողների հետ: Ապա քննարկեցինք  դաստիարակների լաբորատորիայի ղեկավարի՝ Նելի Արղությանի հետ և անցանք գործի: Հաշվի առնելով ծնողների առաջարկները` քանի որ շաբաթը զատկական է,որոշեցինք իրականացնել հետևյալ գործունեությունները։

06.04 — 10.04  Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփոմ

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում գտնվել եմ արձակուրդում։

Արձակուրդի ընթացքում  եմ ժամանակի մեծ մասը հատկացրել եմ երեխաներիս. հեքիաթներ ենք ընթերցել, մուլտֆիլմ դիտել, տղայիս հետ առցանց դասերն ենք արել, ազատ ժամանակ գեղարվեստական գրքեր եմ փորձել ընթերցել և վերընթերցել։ Այս պահին կարդում եմ Մարկ Արենի «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր» գիրքը։ Գիրքն ընթերցելոուց հետո միայն կդիտեմ ֆիլմը համեմատելու համար։

Արձակուրդից հետո մեծ սպասումներով անցա աշխատանքի։Աշխատանքային շաբաթը դեռ ընթացքի մեջ է։

27.04 — 01.05 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում:

Իմ գրադարանի բաժնում ավելացրել եմ Ջ. Ռոդարիի և  Դ. Բիսեթի հեքիաթները:

Մասնակցել եմ բլոգավարության սեմինարին Նելի Արղությանի հետ, կարգի ենք բերել բլոգը, պատասխանել է բլոգի հետ կապված անհասկանալի հարցերին։

Մասնակցել եմ«Մնա տանը, կարդա դպիր» ֆեյսբուքյան ֆլեշմոբին:

Մասնակցել եմ նաև դաստիարակի ինքնակրթության առցանց սեմինար֊պարապմումքին՝ «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածի քննարկմանը։

Իսկ ամենօրյա գրառումները խմբագրվում են Լիլիթ Սահակյանի կողմից, ում նույնպես շնորհակալ եմ բլոգն ավելի գրագետ դարձնելու համար, ինչպես նաև մեկնաբանելու, յուրատեսակ ինքնակրթության մղելու համար:

Այս շաբաթ ծնողներն ու մեր բալիկները համեմատաբար պասիվ էին: Ոմանք վատառողջ էին, ոմանք անձնական պատճառներով, ոմանք աշխատանքի բերումով, ոմանք էլ  չցանկացան մասնակցել, ոմանք էլ հետևում են նախագծերին, սակայն չեն ցանկանում նկարահանել: Բայց ամեն դեպքում այս շաբաթն էլ համարում եմ հաջողված և մեծ հույսերով սպասում եմ հաջորդ աշխատանքային շաբաթվան:

Այս երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում մասնակցեց 8 ընտանիք։

Հրապարակվել է  22 գրառում բլոգում, 21 տեսանյութ, 1 ռադիոնյութ, կան նյութեր էլ, որ ներկայացրել եմ ֆոտոշարերի միջոցով։

Ստորև ներկայացնում եմ ապրիլ ամսվա ընթացքում  կատարած  իմ ընտանեկան նախագծերը:

Բնագիտական փորձ 2

Բնագիտական փորձ

Ժամացույց

Ձուփչոցի

Ուտեստ

Քարկտիկ

Դիմակ

Հեքիաթ

Բնագիտական Փորձ

Կարդում ենք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s