Մայիս ամսվա ամփոփում

Գարնան վերջին ամիսն էլ մոտեցավ իր ավարտին: Արդեն սովորական դարձած առօրյայի անբաժան մասն է կազմում հեռավար ընտանեկան դպրոցը: Մայիսի առաջին շաբաթն աշխատեցինք՝ կատարելով հետաքրքիր գործունեություններ:  Մի տեսակ խառը շաբաթ ստացվեց։

04.05 — 08.05 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Հաջորդ շաբաթվա ընթացքում  գտնվել եմ արձակուրդում:

Читать «Մայիս ամսվա ամփոփում» далее

Անհատական աշխատանքային պլան (հունիս)

Հունիսից վերսկսում ենք աշխատանքը ֆիզիկական միջավայրում:

Читать «Անհատական աշխատանքային պլան (հունիս)» далее

Մեր օրը

Այսօր մեր սաները ներկայացրեցին իրենց առօրյան։ Համլետը խխունջների ընտանիք էր պատրաստել, և քանի որ պապա խխունջը ամենաուժեղն է ու գլխավորը, միշտ հայտնվում էր կենտրոնում։

Читать «Մեր օրը» далее

Տեխնոլոգիա

Շաբաթն սկսենք տեխնոլոգիական աշխատանքով։ Պատրաստում ենք շղթաներ հուլունքներից: Որպեսզի երեխաների համար հեշտ լինի, թելի փոխարեն կարելի է վերցնել բարակ մետաղալար: Այս գործունեության ընթացքում զարգացնում ենք մանր մոտորիկան, ուշադրությունը: Որպես այլընտրանք՝ կարող ենք թևնոցներ և վզնոցներ պատրաստել մակարոններից կամ հյութի ձողիկներից (դրանք նախապես մանր կկտրենք, ապա կանցկացնենք թելի վրա):

Читать «Տեխնոլոգիա» далее

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 18․05-22․05

 

Շաբաթվա նախագիծ

Շաբաթվա նախագիծը գրելիս նախօրոք խորհրդակցել ենք ծնողների հետ, հաշվի ենք առել նրանց առաջարկներն ու երեխաների նախասիրությունները։ Նախագծի ընթացքում նախատեսել ենք տեխնոլոգիական աշխատանքներ, աշխույժ մարզախաղեր, հետաքրքիր խաղեր, հեքիաթներ, բանաստեղծություններ, ազգային ճվիկներ, ասիկներ, երգեր։ Շաբաթվա ընթացքում ձայնագրված ճվիկներով, ասիկներով, բանաստեղծություններով ու բլբլոցներով շաբաթվա վերջում կունենանք գեղեցիկ ռադիոնյութ։

Շաբաթը ծիսական է։ Նշում ենք «Համբարձման ծեսը»։

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողություն` ծաղկահավաք, գովք, վիճակ: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում: ( Qahana.am կայքից)

Երկուշաբթի 18․05 

Պատրաստում ենք շղթաներ հուլունքներից: Որպեսզի երեխաների համար հեշտ լինի, թելի փոխարեն կարելի է վերցնել բարակ մետաղալար: Այս գործունեության ընթացքում զարգացնում ենք մանր մոտորիկան, ուշադրությունը: Որպես այլընտրանք՝ կարող ենք թևնոցներ և վզնոցներ պատրաստել մակարոններից, կամ հյութի ձողիկներից ( դրանք նախապես մանր կկտրենք, ապա կանցկացնենք թելի վրա):

88180690_1539313756234863_5723155878832504832_o             88281240_1539313786234860_1942886923735400448_o

61ee645a56db2396
լուսանկարները՝ ֆեյսբուք սոց․ ցանցից

Երեքշաբթի

Այսօր խոհանոցում մայրիկների օգնությամբ երեխաները կպատրաստեն ծիսական խոհանոցի ուտեստներ, որոնք պատրաստում են «Համբարձման տոնի» ժամանակ: Որոշ բնակավայրերում Զատկից մինչև Համբարձում կաթը խնայելու նպատակով կաթնամթերք չեն օգտագործել: Համբարձման տոնի օրը ուխտավայրերում կաթնապուր են եփել և որպես մատաղ՝ յոթ տեղ բաժանել, որպեսզի կովերն առատ կաթ ունենային: Համբարձման տոնի կերակուրներից էր սամիրը, որը պատրաստվել է ծեծած կորեկից, կարագից և կաթից: Մեկ այլ բաղադրատոմսով՝ կորեկը փոխարինել են բրնձով՝ ավելացնելով շաքարավազ:

Ընդունված է եղել նաև ձվածեղը:

Չորեքշաբթի

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Իսկ հետո հավաքած ծաղիկներով կպատրաստենք ծաղկաշղթաներ: Սակայն մենք կարող ենք պատրաստել նաև այլընտրանքային ծաղկաշղթաներ: Կնկարենք ծաղիկներ, կկտրենք, կամրացնենք իրար և կստանանք հետաքրքիր և անկրկնելի ծաղկաշղթաներ:

download    0.0_wm

Հինգշաբթի 

Ծնողներից, տատիկներից ու պապիկներից փորձում ենք տեղեկություններ հավաքել «Համբարձման տոնի» մասին, հարցազրույց վարել, վերջում կստանանք հետաքրքիր ռադիոնյութ:

Читать «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 18․05-22․05» далее

Աշխատանքային շաբաթվա ամփոփում 04.05-08.05

Եվս մեկ շաբաթ մնաց անցյալում։ Իհարկե հաճելի է աշխատել, ստանալ դրական լիցքեր սաների տեսանյութերը դիտելիս, սակայն ամեն անգամ կարոտն ավելի է ուժգնացում։ Մի տեսակ խառը շաբաթ ստացվեց։  Այս շաբաթ իրականացրել ենք հետևյալ գործունեությունները`

Սուզվում է, չի սուզվում

Տեխնոլոգիական աշխատանք

Կարդում ենք նկարը

Խառնաշփոթ

Խոհանոցում քոլեջիկներն են

 

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 04.05 — 08.05

91762006_3006595036058135_2672032917303066624_n

Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

Նախագծի անվանումը՝    « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանիքում

Читать «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 04.05 — 08.05» далее

Դ․ Բիսեթ՝ հեքիաթներ

ՇնորհակալությունըՆերեցեքըԽնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

 

Читать «Դ․ Բիսեթ՝ հեքիաթներ» далее