Կարդում ենք նկարը

Խնդրել ենք մայրիկներին՝ երեխաներին որևէ նկար ցույց տան, որ նկարում մարդիկ լինեն, կենդանիներ, իսկ երեխաները կպատմեն, թե ինչ են տեսնում նկարում: Հարցերը կհուշեն կոնկրետ նկարները: Նյութերը կներկայանեմ ռադիոյի տեսքով:

Читать «Կարդում ենք նկարը» далее

Ես սիրում եմ, որովհետև…

Այսօր մեր սաները պատմելու են, թե ինչքան են սիրում իրենց ծնողներին, ինչու են սիրում, միևնույն ժամանակ կպատմեն նաև, թե ինչը չեն սիրում իրենց բնավորության մեջ։

Առցանց ուսուցում 23.03. պատմում են փոքրիկ սեբաստացիները

14623.jpg

Սկսում ենք  հեռավար ուսուցման երրորդ շաբաթը: Շատ ենք կարոտել մեր սաներին և նրանց բլբլոցներին: Խնդրեցինք , որպեսզի մայրիկները խոսեցնեն բալիկներին և ձայնագրեն: Մեր սաները այսօր պատմում են իրենց ընտանիքների մասին:

Читать «Առցանց ուսուցում 23.03. պատմում են փոքրիկ սեբաստացիները» далее

Մեր սաների ամանորյա արկածները

IMG_20200108_125510Նոր տարվա առաջին աշխատանքային օրն է: Կարոտած դիմավորեցինք մեր սաներին և սկսվեց’ մեկը մյուսին հերթ չտալով’  պատմում էին, թե որն ինչպես է անցկացրել ամանորը, ինչ նվերներ են ստացել և ուր են գնացել:

Читать «Մեր սաների ամանորյա արկածները» далее

Ամանորյա զարդարանքներ

Շուտով պատրաստ կլինի մեր հետաքրքիր և հեքիաթային տոնածառը, իսկ մինչ այդ մենք պատրաստեցինք հետաքրքիր ամանորյա զարդարանքներ: Իսկ տեսանյութը պատրաստելիս լսեցի, թե ինչպես է մեր խմբի սան’ 3,5 տարեկան Մարիան, քթի տակ արտասանում մեկ օր առաջ սովորած բանաստեղծությունը ձմեռ պապիկի մասին: Իհարկե ես չէի կարող այդ պահը բաց թողնել և ահա տեսանյութը դիտելիս կարող եք ունկնդրել նաև Մարիայի արտասանությունը:

Ասիկներ, խաղիկներ, թռցնոցիներ

Ո՞վ ասաց, որ սաները հաճույքով չեն խաղում մեր ազգային ասիկ- խաղիկները, թռցնոցիներն ու հարոցիները։ Ես ինքս իմ մանկության հուշերը պրպտելիս՝ միշտ հիշում եմ ինձ տատիս ծնկներին, երբ թռցնում էր ինձ, հետո նաև իմ երեխաներին և երգում․

Читать «Ասիկներ, խաղիկներ, թռցնոցիներ» далее

Ոչինչ, թանկ է…..

img_20191024_105841

Սամվելիկը շատ հետաքրքիր երեխա է,ցանկացած թեմայի շուրջ իր ասելիքն ու կարծիքն ունի:Այսօր էլ սամվելն եկել էր բարձր տրամադրությամբ,մոտեցավ մեզ և հարցնում է.

-Ընկե´ր Էմմա,Ընկե´ր Իրինա,դուք ի՞նչ միրգ եք շատ սիրում, ձմերու՞կ:

-Այո,Սամվել ջան, շատ ենք սիրում:

-Ոչինչ, մի ´ մտածեք, հիմա թանկ է, հետո կգնենք: