Իմ գերդաստանը

Երբ փոքր էի, միշտ հետաքրքրվում էի, թե որտեղից եմ սերում, ովքեր են իմ նախապապերն ու նախատատերը: Հիշում եմ, երբ տատիկս ու պապիկս սկսում էին պատմել, նրանց աչքերը թրջվում էին, այն ժամանակ չէի հասկանում՝ ինչու, սակայն երբ մեծացա, ինքս էլ երբեմն չեմ կարողանում առանց արցունքների հիշել նրանց պատմությունները: Ես հոգով, սրտով ու արմատներով մշեցի եմ, քանի որ տատս ու պապս էլ մշեցիների թոռներ են:

Читать «Իմ գերդաստանը» далее

Իմ ընտանեկան փաթեթը

Բնագիտական փորձ 2

Բնագիտական փորձ

Ժամացույց

Ձուփչոցի

Ուտեստ

Քարկտիկ

Դիմակ

Հեքիաթ

Բնագիտական Փորձ

Կարդում ենք

Ծառզարդար

Խնոցի

Իմ օրը

Մնա տանը

Նկարում ենք մայրիկների դեմքին

Ռոդարիական Խաղեր

Տեխնոոգիական աշխատանքներ

Դաստիարակի առօրյան

Ստվերաթատրոն

Դաստիարակների հեռավար-առցանց ֆլեշմոբ

Քանի որ հանգամանքների բերումով ստիպված ենք տանը մնալ, փորձում ենք ներկայացնել,թե ինչպիսին են դաստիարակները տանը, ինչով են զբաղվում և ինչպես են անցկացնում իրենց օրը։  Ահա իմ առօրյայից մի հատված։

Ինքնաշեն ծաղիկ

snapchat-1190140053-1

Ուրբաթ Յուրին պարտեզ էր եկել ` մի ինքնաշեն ծաղիկ ձեռքին։ Մոտեցավ ինձ , տվեց ծաղիկն ու ասաց.

— Это тебе. Листок ставиш на ветку, получается цветок.

Յուրի ջան շատ շնորհակալ եմ ու անչափ զգացված։

Ընկեր Էմմայի ծննդյան ծեսը

Այսօր փետրվարի 19-ն է, հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ինչպես նաև մեր շատ սիրելի դաստիարակ Էմմայի ծննդյան օրն է: Մեր սաներն արդեն մի քանի օր է անհամբեր սպասում են այս օրվան: Մենք էլ որոշեցինք երեխաներին չհիասթափեցնել և  այսօր էլ նշեցինք ընկեր Էմմայի ծննդյան ծեսը:

Երբ աշխատում ես երեխաների հետ, ինքդ էլ մանկանում ես, դառնում փոքրիկ և նրանց պես ուրախամում ամեն մի փոքրիկ բանից:

Գժուկներով

snapchat-1659656881

Այսօր մենք քոլեջում նշում ենք Տեառնընդառաջի ծեսը։ Առավոտյան նախապատրաստվում էինք, ճակտոցներ էինք կապում։ Արսենը մոտեցավ ինձ ու հարցրեց.

-Ընկե’ր Իրինա, դուք էլ եք ճակտոց կապելու՞։

-Այո’, Արսե’ն ջան։

-Իիի, գժու~կ, հանի~, քեզ չի սազում։

Տյառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Читать «Տյառնընդառաջ» далее

Հովհ. Թումանյանը մեր կյանքում

 

tumanyan-banastexcutyunԲարև՛ Ձեզ: Մեծ սիրոով կպատասխանեմ Թումանյանի մասին ինձ ուղղված հարցերին, նամանավանդ ես նույնպես, ինչպես մեծն Թումանյանը, ծնվել եմ փետրվարի տասնիննին: Այժմ այն մասին, թե ինչպես Թումանյանն առաջին անգամ մտավ իմ կյանք:

Читать «Հովհ. Թումանյանը մեր կյանքում» далее

Ղափամա

Ղափամախափամա, Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում:(wikipedia)