Աշխատանքային շաբաթվա ամփոփում 18․05-22․05

Մեր հերթական աշխատանքային շաբաթը ծիսական էր։ Նշում էինք Համբարձման ծեսը։ Ըստ նախապես մշակված նախագծի՝ իրականացրեցինք ընտանեկան-առցանց ծիսական գործունեություններ։

Երկուշաբթիի

Ծիսական տեխնոլոգիա

Երեքշաբթի

Ծիսական խոհանոց

Չորեքշաբթի

Չափումներ

Հինգշաբթի

Համբարձման ծես

Ուրբաթ

Մեր օրը

Աշխատանքային շաբաթվա ամփոփում 04.05-08.05

Եվս մեկ շաբաթ մնաց անցյալում։ Իհարկե հաճելի է աշխատել, ստանալ դրական լիցքեր սաների տեսանյութերը դիտելիս, սակայն ամեն անգամ կարոտն ավելի է ուժգնացում։ Մի տեսակ խառը շաբաթ ստացվեց։  Այս շաբաթ իրականացրել ենք հետևյալ գործունեությունները`

Սուզվում է, չի սուզվում

Տեխնոլոգիական աշխատանք

Կարդում ենք նկարը

Խառնաշփոթ

Խոհանոցում քոլեջիկներն են

 

Ապրիլ ամսվա ամփոփում

Մարտ ամսից անցանք ապրիլին։Հեռավար ուսուցումն արդեն սովորական են ընդունում թե’ ծնողները, թե’ երեխաները։ Ամեն օր երեխաները սպասում են, թե ինչ նոր «առաջադրանք» ունեն անելու։ Ամեն աշխատանքային նախագիծ գրելուց առաջ հանդիպում ենք  Zoom հարթակում, զրուցում ենք ծնողների հետ, քննարկում շաբաթվա անելիքները, իսկ հետո հրճվանքով հետևում մեր կարոտած սաների զրույցներին։

Читать «Ապրիլ ամսվա ամփոփում» далее

Հեռավար ուսուցում. 5-րդ շաբաթվա ամփոփում

 

Հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ մնաց անցյալում: Շաբաթը ծիսական էր՝ համեմված Զատկական շնչով. Զատիկի Ավագ շաբաթն էր:

Նախագիծը գրելուց նախօրոք զրույց ունեցանք ծնողների հետ: Ապա քննարկեցինք  դաստիարակների լաբորատորիայի ղեկավարի՝ Նելի Արղությանի հետ և անցանք գործի: Հաշվի առնելով ծնողների առաջարկները` քանի որ շաբաթը զատկական է,որոշեցինք իրականացնել հետևյալ գործունեությունները։

Читать «Հեռավար ուսուցում. 5-րդ շաբաթվա ամփոփում» далее

Առցանց ուսուցում. Մարտ ամսվա հաշվետվություն

Ձմեռը ճանապարհեցինք և մեծ  հույսերով ու ակնկալիքներով սպասում էինք գարնան գալուն:Գարունը նոր կյանքն է խորհրդանշում: Գարունը գեղեցկության, գույների, ջերմության  եղանակ է: Իզուր չէ, որ գարնանն ենք նշում կանանց, մայրության  և գեղեցկության  տոները: Նախօրոք կազմել էինք նախագծերը և պատրաստվում էինք իրականացնել  «Ձոն մայրիկին» նախագիծը, ինչպես նաև զատկածեսը:

Читать «Առցանց ուսուցում. Մարտ ամսվա հաշվետվություն» далее

Առցանց ուսուցումը քոլեջ-պարտեզում պատում-հաշվետվություն

Ձմռան վերջին օրը ճանապարհեցինք և մեծ հույսերով ու ոգևորությամբ սպասում էինք գարնան գալուն, չէ որ գարնան հետ արթնանում է բնությունը: Սակայն վիրուսների տարածվածության պատճառով  արձակուրդի մեկնարկը տրվեց: Իսկ երեկոյան արդեն մեզ տեղեկացրեցին, որ անցնում ենք հեռավար առցանց ուսուցման: Գիտեի, որ մեր կրթահամալիրում գործում է հեռավար առցանց ուսուցում, բայց թե՛ որպես ծնող, թե՛ որպես դաստիարակ`առնչվում էի առաջին անգամ:  Որպես ծնող` շատ ոգևորված էի և օր առաջ ցանկանում էի սկսել տղայիս հետ առցանց ուսումնական փաթեթի առաջադրանքները կատարել, սակայն որպես դաստիարակ` կասկածներ ունեի,  որ գուցե մեր ծնողները նույն ոգևորվածությամբ չընդունեին այդ լուրը:

Читать «Առցանց ուսուցումը քոլեջ-պարտեզում պատում-հաշվետվություն» далее

Հաշվետվություն/փետրվար/

Փետրվարը շատ ծիսական ամիս էր՝ տերնդեզ, բարեկենդան և ի հավելումն ծեսերին ամիսն ամբողջ թումանյանական էր։

Ամսվա ընթացքում Թումանյանը գերակշռում էր, առավոտները սկսում էինք թումանյանական ուղիղ եթերներով, ընթերցումներով, հեքիաթների ունկնդրումներ էինք կազմակերպում, պատրաստեցինք թաթիկաթատրոն Թումանյանի հերոսներով։ Ավելի մանրամասն ստորև՝

Թումանյանով հագեցած օր

Քամին

Ինքնաշեն խաղալիք

Սևուկ ուլիկի տնակը

Լսի՛ր, և նկարի՛ր

Քամին է, քամին

Թաթիկաթատրոն

Թումանյանի ծննդյան ծեսը փետրվարի 19-ին նշեցինք վերապատրաստվող դաստիարակների հետ՝

Թումանյանի ծննդյան ծեսը

«Խոսքի մշակույթ» սեմինարի շրջանակներում մենք՝ մեր խմբի երկու դաստիարակներով կատարաեցինք մի շարք աշխատանքներ, ինչպես օրինակ հարցազրույցներ վարեցինք սեբաստացի ծնողների հետ Հովհաննես Թումանյանի վերաբերյալ, և սղագրեցինք այդ հարցազրույցները՝

Հարցազրույց Հ. Թումանյանի մասին 1

Հարցազրույց Հ․ Թումանյանի մասին 2

Գրեցինք և իրականացրեցինք հետաքրքիր նախագծեր «Խաղում ենք Թումանյան» և«Մայրենի լեզվի օրեր» թեմաներով՝

Խաղում ենք Թումանյան

Թումանյանական օրեր

Մայրենի լեզվի օրեր 1

Մայրենի լեզվի օրեր 2

Տերնդեզը նշեցինք շատ հետաքրքիր։ Պատրաստեցինք տարոսիկներ, ծիսական ուտեստներ(հալվա, փոխինդ, գաթա), կատարեցինք չիքի արարողությունը և բուն ծիսակատարությունը իրականացրեցինք քոլեջ պարտեզի բակում՝ բոլոր խմբերով՝

Չիք-չիք

Ավանդական փոխինդ և հալվա

Տեառնընդառաջը քոլեջ-պարտեզում

Երաժշտական պարապմունքներն ու մարզական օրերն էլ դե մեր առօրյայի անբաժան մասն են կազմում՝

Մարզական ուրբաթ

Ուրախ առավոտ

Երաժշտական պարապմունք

Բարեկենդանը մեր սիրելի ծեսերից է, ինչի ժամանակ բավական հետաքրքիր գործունեություններ ենք իրականացնում, ինչպիսիք են ուղտի գլխի և դիմակների պատրաստման տեխնոլոգիական աշխատանքները և ոչ միայն՝

Պատրաստվում ենք բարեկենդանին

Խորիզով գաթա

Բարեկենդանը մեր խմբում

Դաստիարակի օրագիրը նույնպես ակտիվ էր՝

Անակնկալ այց

Սրտանց զրույց սաներիս հետ/սղագրություն/

Գժուկներով

 

 

Հաշվետվություն /Հունվար 2020/

Ամանորյա տոները դեռ չավարտած սկսեցինք մեր աշխատանքային տարին։ Բացականեր համարյա թե չունեինք, բոլորն անհամբեր սպասում էին պարտեզ գալուն և մանրամասնորեն պատմելուն , թե ինչպես անցկացրեցին տոները և ի՞նչ նվերներ ստացան։

Читать «Հաշվետվություն /Հունվար 2020/» далее

Հաշվետվություն /դեկտեմբեր/

Գույներ, լույսեր, ամանոր…

Դեկտեմբեր ամիսը մենք շատ ենք սիրում, քանի որ ամենուր ուրախ խառնաշփոթ է. պետք է տոնածառ պատրաստենք, զարդարանք, սաներին նվերներ ու այս ամենի հետ մեկտեղ պետք է ատամհատիկի ծեսն իրականացնենք և ընդունենք վերապատրաստվող դաստիարակներին: Իսկ այժմ այս ամենի մասին մի փոքր ավելի մանրամասն:

Читать «Հաշվետվություն /դեկտեմբեր/» далее