Մուտք կրթահամալիր

Ողջույն։ Ես Իրիրնա Սարգսյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել որպես դաստիարակի օգնական 2019-2020 ուսումնական տարվանից: Բայց կրթահամալիր մուտք եմ գործել նախ՝ որպես ծնող, ապա՝ որպես կրթահամալիրի աշխատող:

Յուրաքանչյուր ծնողի համար դժվար է գտնել  դպրոց երեխայի համար, որն իր ուսումնական ծրագրերով և դասավանդման մեթոդներով առավելագույն գիտելիք կտա երեխային: Երկար փնտրտուքներից հետո մեր ընտրությունը կանգ առավ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա: Ի՞նչ է ուզում յուրաքանչյուր ծնող: Ծնողն ուզում է, որ իր երեխան հաճույքով գնա դպրոց, իսկ մեր տղան վազում է դպրոց: Դպրոցի պարզ, բաց ու թափանցիկ միջավայրը, որտեղ կարևորվում է սովորողի եսը, ընդարձակ ու լուսավոր դասասենյակները ոչ միայն ձգում են, այլ նաև տրամադրում ուսուցման՝ առանց պարտադրանքի: Մեր կրթահամալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ազգային մշակույթը, այստեղ ձևավորվում է բազմակողմանիորեն զարգացած անհատ՝ բնասեր, կենդանասեր․․․

Читать «Մուտք կրթահամալիր» далее