Աշխատանքային շաբաթվա նախագիծ 25․05-27․05

Читать «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 25․05-27․05» далее

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 18․05-22․05

 

Շաբաթվա նախագիծ

Շաբաթվա նախագիծը գրելիս նախօրոք խորհրդակցել ենք ծնողների հետ, հաշվի ենք առել նրանց առաջարկներն ու երեխաների նախասիրությունները։ Նախագծի ընթացքում նախատեսել ենք տեխնոլոգիական աշխատանքներ, աշխույժ մարզախաղեր, հետաքրքիր խաղեր, հեքիաթներ, բանաստեղծություններ, ազգային ճվիկներ, ասիկներ, երգեր։ Շաբաթվա ընթացքում ձայնագրված ճվիկներով, ասիկներով, բանաստեղծություններով ու բլբլոցներով շաբաթվա վերջում կունենանք գեղեցիկ ռադիոնյութ։

Շաբաթը ծիսական է։ Նշում ենք «Համբարձման ծեսը»։

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողություն` ծաղկահավաք, գովք, վիճակ: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում: ( Qahana.am կայքից)

Երկուշաբթի 18․05 

Պատրաստում ենք շղթաներ հուլունքներից: Որպեսզի երեխաների համար հեշտ լինի, թելի փոխարեն կարելի է վերցնել բարակ մետաղալար: Այս գործունեության ընթացքում զարգացնում ենք մանր մոտորիկան, ուշադրությունը: Որպես այլընտրանք՝ կարող ենք թևնոցներ և վզնոցներ պատրաստել մակարոններից, կամ հյութի ձողիկներից ( դրանք նախապես մանր կկտրենք, ապա կանցկացնենք թելի վրա):

88180690_1539313756234863_5723155878832504832_o             88281240_1539313786234860_1942886923735400448_o

61ee645a56db2396
լուսանկարները՝ ֆեյսբուք սոց․ ցանցից

Երեքշաբթի

Այսօր խոհանոցում մայրիկների օգնությամբ երեխաները կպատրաստեն ծիսական խոհանոցի ուտեստներ, որոնք պատրաստում են «Համբարձման տոնի» ժամանակ: Որոշ բնակավայրերում Զատկից մինչև Համբարձում կաթը խնայելու նպատակով կաթնամթերք չեն օգտագործել: Համբարձման տոնի օրը ուխտավայրերում կաթնապուր են եփել և որպես մատաղ՝ յոթ տեղ բաժանել, որպեսզի կովերն առատ կաթ ունենային: Համբարձման տոնի կերակուրներից էր սամիրը, որը պատրաստվել է ծեծած կորեկից, կարագից և կաթից: Մեկ այլ բաղադրատոմսով՝ կորեկը փոխարինել են բրնձով՝ ավելացնելով շաքարավազ:

Ընդունված է եղել նաև ձվածեղը:

Չորեքշաբթի

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Իսկ հետո հավաքած ծաղիկներով կպատրաստենք ծաղկաշղթաներ: Սակայն մենք կարող ենք պատրաստել նաև այլընտրանքային ծաղկաշղթաներ: Կնկարենք ծաղիկներ, կկտրենք, կամրացնենք իրար և կստանանք հետաքրքիր և անկրկնելի ծաղկաշղթաներ:

download    0.0_wm

Հինգշաբթի 

Ծնողներից, տատիկներից ու պապիկներից փորձում ենք տեղեկություններ հավաքել «Համբարձման տոնի» մասին, հարցազրույց վարել, վերջում կստանանք հետաքրքիր ռադիոնյութ:

Читать «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 18․05-22․05» далее

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 04.05 — 08.05

91762006_3006595036058135_2672032917303066624_n

Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

Նախագծի անվանումը՝    « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանիքում

Читать «Աշխատանքային շաբաթվա նախագիծ 04.05 — 08.05» далее

Աշխատանքային նախագիծ 27.04-01 05

91762006_3006595036058135_2672032917303066624_n

Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

Նախագծի անվանումը՝    « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանիքում

Читать «Աշխատանքային նախագիծ 27.04-01 05» далее

Աշխատանքային նախագիծ․ հեռավար ուսուցումապրիլի 6-10

o-00264158-g-00007620.jpg

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.

Սովորելու ներքին մղում. ինքնավարություն. ստեղծականություն։ 5-12 ապրիլի

Նախագծի անվանումը՝ «Զատկի ծես»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանիքում

Տևողությունը՝  06.04 — 10.04

Читать «Աշխատանքային նախագիծ․ հեռավար ուսուցումապրիլի 6-10» далее

Աշխատանքային նախագիծ․ հեռավար ուսուցում մարտի 23-27

img_20200321_173849

 

 

 

 

 

 

 

 

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.Մի բաց նամակ ամենքին

Նախագծի անվանումը՝  « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Читать «Աշխատանքային նախագիծ․ հեռավար ուսուցում մարտի 23-27» далее

Հեռավար առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ 16.03-20.03

IMG_20200228_105503

Կազմակերպել հեռավար առցանց ուսուցում 16․03-23․03՝ հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենիսուրհանդակը։

Նախագծի անվանումը՝  « Հեռավար ուսուցում»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Տևողությունը՝ 16.03-20.03

Նպատակը՝  իրականացնել հեռավար առցանց մեդիակրթություն, ամրապնդել ծնող-սան- պարտեզ կապը

Խնդիրը՝ ներգրավել ընտանիքին երեխայի առօրյա, դարձնել ընտանիքը մեդիամիջավայր, զարգացնել մեդիահմտություններ, երևակայություն, տեսախցիկի առջև ազատ արտահայտվելու, չկաշկանդվելու ունակություն, նորը սովորելու և սովորածը վերարտադրելու ընդունակություն

Նախագծի ընթացքը՝  ծնողները  ամեն օր տեսանյութեր են  նկարահանում՝ նախապես տրված նախագծերով, ուղարկում են դաստիարակներին,ովքեր տեսաֆիլմեր են պատրաստում և օրվա վերջում հրապարակում են բլոգներում և համացանցում:

Շաբաթվա նախագիծ

Երկուշաբթի 16.03- Թաքնված տեսախցիկ «Իմ օրը»

Ծնողները օրվա ընթացքում հետևում են իրենց երեխաներին, բլբլացնում, ֆիքսում հետաքրքիր պահերը, տեսանկարահանում և ուղարկում դաստիարակներին։

Երեքշաբթի 17.03- «Իմ թաղարը»

Սաները ընտանիքի անդամների հետ հետաքրքիր թաղարներ են պատրաստում, հետաքրքիր և գովելի կլինեն ինքնաշեն թաղարները, այնուհետև տան անդամների հետ միասին սենյակային բույսեր են տնկում այդ թաղարներում, հետագայում, երբ բույսերը կսկսեն աճել կրկին կանդրադառնանք թաղարներին։

Չորեքշաբթի 18.03-սովորում ենք մեր ծրագրային երգերն ու բանաստեղծությունները և պատրաստում միչինգի կլոր գաթա

Սաները մայրիկների, հայրիկների, քույրիկ-եղբայրների ,ինչու չէ տատիկ- պապիկների հետ սովորում են մեր նախագծով նախատեսված շաբաթվա երգերն ու բանաստեղծությունները։ Քանի որ հայ առաքելական եկեղեցին այս օրը նշում է «միչինգը»(ծիսական կլոր գաթա կոպեկով) սաները իրենց մայրիկների կամ տատիկների հետ պատրաստում են միչինգի գաթան, նկարում են ընթացքը և վերջում անպայման պատմում, թե ում բաժին հասավ մետաղադրամը։

Հինգշաբթի 19.03- Պույ-պույ մկնիկը

Մուլտֆիլմ դիտել սիրում են բոլոր երեխաները։ Այսօր դիտում ենք Դերենիկ Դեմիրճյանի համանուն հեքիաթի մոտիվներով նկարված «Պույ-պույ մկնիկը » մուլտֆիլմը և ծնողները քննարկում են իրենց երեխաների հետ ինչը՞ հավանեցին, ո՞ր հատվածը դուր եկավ և այլն և օրը եզրափակում ենք գլուխկոնծիների շքերթով։

Ուրբաթ 20.03- բակային խաղեր

Բակային խաղերը մեր պարտեզում սաների առօրյայի անբաժան մասն են կազմում, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ մեր ծնողները ևս մեծ նշանակություն կտան  բակային խաղերին և կփորձեն իրենց օրը այնպես պլանավորել, որպեսզի երեխաները կարողանան մաքուր օդում ժամանակ անցկացնեն և այս ամենը տեսանկարահանեն և ուղարկեն մեզ՝ դաստիարակներիս, մենք էլ տեսանյութերը կվերածենք հետաքրքիր տեսանյութերի և կհրապարակենք մեր ուսումնական բլոգներում։

Շաբաթվա բանաստեղծություններ

Հ․ Թումանյան «Մարտ»

Լուսին

Շաբաթվա հեքիաթներ

Ճամփորդները

Անհաղթ աքլորը

Շաբաթվա երգեր

Զարկ բոլոճիկ

Ախ. գարուն է

Գարնանային պարտեզ աշխատանքային շաբաթվա նախագիծ 02․03-10․04, ճաշացանկ

«Գարնանային պարտեզ» նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

Читать «Գարնանային պարտեզ աշխատանքային շաբաթվա նախագիծ 02․03-10․04, ճաշացանկ» далее

Ձմեռային պարտեզ (փետրվար) Աշխատանային շաբաթվա նախագիծ 03․02․-28․02․ Ճաշացանկ

Ձմեռային պարտեզ

   Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խմբերի սաներ, դաստիարակներ, ծնողներ:
Ժամկետը՝ հունվար-փետրվար, 2020թ.
«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

 

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի
  14. Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  15. Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,«Մարզական դաստիարակ ստուգատես»:
  16. Փետրվարի 13 Տերնդեզի ծեսը քոլեջ-պարտեզում
  17. Փետրվարի 17-21 նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգորյա վերապատրաստում:
  18. Փետրվարի 23 — Բարեկենդան

Читать «Ձմեռային պարտեզ (փետրվար) Աշխատանային շաբաթվա նախագիծ 03․02․-28․02․ Ճաշացանկ» далее