Վերապատրաստվող դաստիարակները մեզ հյուր

Այսօր վաղ առավոտից մեր խմբում հյուրընկալեցինք կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակներին: Օրը սկսեցինք ուրախ, երաժշտական նախավարժանքով:

Այնուհետև մեզ միացավ տիկին Մարինեն և միասին երգուսուցման պարապմունք անցկացրեցինք:

Նախաճաշից հետո անցանք մեր գործունեությանը,որն էր նախորդ օրվա պատրաստած չարխափանի զարդարում: Տեսանյութը նկարելիս մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ, երբ մոտեցա Մարիային և հարցրեցի, թե Մարիա կհիշեցնես ինչ ենք անում,նա շատ վստահ պատասխանեց, որ վագր է նկարում , իրականում ընկույզ էր ներկում:

 

Ճաշից հետո , երբ սաները քնեցին վերապատրաստվող դաստիարակների հետ մասնակցեցինք դեկուպաժի սեմինարի:

Կարծում եմ հագեցած և հետաքրքիր օր անցկացրեցինք մեր հյուրերի հետ: