Զատկական առած-ասացվածքներ, ասիկ-ասույթներ

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Читать «Զատկական առած-ասացվածքներ, ասիկ-ասույթներ» далее

Զատկական հանելուկներ

1  Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы